Հարգելի ընթերցողներ: Ամենայն հավանականությամբ, Դուք արդեն շատ եք լսել Ֆորեքս շուկայի մասին, որտեղ ոմանք կորցնում են իրենց ներդրումները, իսկ մյուսները վաստակում են գումարներ և կրկնապատկում, եռապատկում են նախնական կապիտալը:
Ամեն դեպքում, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ Ֆորեքսի նորեկների 95% կորցնում են սկզբնական ներդրումները:
Ինտերնետում հայտնվել են, նաև տարատեսակ ռոբո – խորհրդատուներ, որոնք, աշխատելով նախապես գրված ալգորիթմերով, հուշում են հաշվետերերին գործարքներ կնքելու ժամանակ կամ, վերջիններիս թույլտվությամբ, ինքնուրույն մասնակցում են արտարժույթի առուծախին: Այսպիսի խորհրդատուներից շատերը կարճ ժամանակամիջոցում զրոյացնում են հաշվեհամարները, անհաջող գործարքների պատճառով: Կան, իհարկե, եկամտաբեր ծրագրեր, որոնք տարածվում են համացանցում անվճար կամ, համեմատաբար ցածր արժեքով, սակայն դրանց ՕԳԳ-ն ցածր է և վերջիններս շահույթ են ապահովում, միայն որոշակի պայմանների դեպքում: Ունիվերսալ և մեծ օգտակարության գործակցով ռոբո – խորհրդականները թանկ արժեն և վաճառվում են համապատասխան թույլտվությունների հետ մեկտեղ: Սակայն այս էջը ինտերնետում աստղային հարստություններ վաստակելու մասին չէ, առավել ևս, առանց ջանքեր գործադրելու հաջողության հասնելու մասին չէ: Աշխատանքն ինտերնետում ևս աշխատանք է, միայն այն տարբերությամբ, որ Ձեր գրասենյակը` Ձեր համակարգիչն է:
Դրա փոխարեն, առաջարկում եմ ծանոթանալ ինտերնետում բրոքերային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի հետ: Վերջինս հնարավորություն է տալիս իր «գործիքներից» օգտվողներին գումար վաստակել առանց հեռանալու համակարգչի դիմացից, անգամ հաշվեհամարը լիցքավորելու համար: RoboForex-ի (հղումը սեղմելուց առաջ այցելեք այստեղ) առավելությունը մյուսների համեմատ կայանում է հետևյալում` Ֆորեքս շուկայում գործարքներ իրականացնելու համար հարկավոր է լիցքավորել հաշիվը սկզբնական կապիտալով, իսկ տվյալ բրոքերը, ավտոմատ կերպով, ցանկացած նորեկի նվիրում է 15$, որոնք չեն կարող կանխիկացվել, սակայն դրանք ազատում են նոր մասնակիցներին իրենց առևտրական հաշվեհամարները սեփական գրպաններից լիցքավորելու պարտականությունից: Բոնուսը ստանալու համար պահանջվում է անցնել ոչ բարդ ստուգում (верификация):
Չարժե բաց թողնել նման հնարավորությունը: Համաձա՞յն եք:
Այսպիսով, ինչ է առաջարկում RoboForex-ը: Ընկերության կայքում գրանցված ցանկացած նոր մասնակից, անցնելով ստուգում, ինչը իրենից ներկայացնում է անձնագրային հավաստի տվյալների և անձնագրի էլեկտրոնային պատճենի (scan) ներմուծում սեփական հաշվի (account) համապատասխան բաժնի միջոցով: Աշխատանքային երկու օրերի ընթացքում բրոքերը ստուգում և հաստատում է Ձեր տվյալները, որից հետո Դուք համարվում եք RoboForex-ի լիիրավ անդամ և իրավունք եք ձեռք բերում ստանալ բոնուս 15$, որով կարելի է գործարքներ կնքել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ռոբո – խորհրդատուների օգնությամբ: Քանի որ գումարը ստանալու եք իրական, առևտրային հաշվեհամարի վրա, ապա ցանկացած հաջող գործարքից ստացված եկամուտ կարելի է դուրս բերել պլաստիկ քարտերի կամ էլեկտրոնային փոխանցումների համակարգերի հաշիվներին (Web Money, QiWi, Money Bookers): Ոչ շահավետ գործարքների դեպքում Դուք ոչինչ չեք կորցնի, չէ որ ոչինչ չեք ներդրել:
Հարգելի ընթերցող, եթե հարցնում եք, թե ինչում է կայանում RoboForex-ի (հղումը սեղմելուց առաջ այցելեք այստեղ) «օգուտը» հետևյալ ակցիայից և փորձում եք հասկանալ գաղտնի, ընկերության կողմից չհրապարակված նպատակները, ապա շտապում եմ կանխել Ձեր լարվածությունը: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այսօր, ոչ միայն ինտերնետում, այլ նաև օֆֆլայն աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ բրոքերներ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր կողմը գրավել արդեն կայացած և հաջող թրեյդերներին (Ֆորեքս շուկայում գործարքներ իրականացնողներին), նաև բացահայտել նոր տաղանդներ: Տվյալ ակցիայով ընկերությունը հնարավորություն է տալիս նորեկներին փորձել սեփական ուժերը արտարժույթի համաշխարհային շուկայում, քանի որ շատերն են ցանկանում իրականացնել գործարքներ, հպարտանալ ստացված առաջին եկամուտներով, սակայն ոչ բոլորն են համաձայն քրտինք – արյունով վաստակած գումարները ներդնել անծանոթ (համոզված եմ, շատերի մոտ նաև ագրեսիվ տպավորություն թողած) միջավայր: Այն մասնակիցները, ովքեր սեփական ունակությունները համապատասխան են գտնում այս շուկայում աշխատելու համար, կարողանում են ապահովել բրոքերային ընկերությունների եկամուտը, անգամ հաշվի առնելով այդ ընկերությունների, նման ակցիաներում կորցրած գումարները:
Ահա ևս որոշ հարցերի, որոնք մեծ հավանականությամբ կարող էին ծագել Ձեզ մոտ, պատասխաններ`
Եթե որոշեք, որ գործարքներ կնքելու և շուկայում տիրող դրությունը վերլուծելու հնարավորությունը ընձեռում եք ռոբո – խորհրդատուներին, ապա ներբեռնեք վերջինիս ինտերնետից, հանեք արխիվից (.zip կամ .rar) և .mq4 ֆայլը տեղադրեք առևտրային համակարգի, տվյալ դեպքում "Meta Trader 4"-ի հետևյալ տեղամասում` /experts: Այնուհետև, խորհրդատուն հասանելի կլինի համակարգի ձախ սյունակի, «Навигатор» հատվածի, «Советники» ենթաբաժնից: Վերջիններիս ակտիվացնելու համար ընտրեք արտարժույթների զույգի գրաֆիկը էկրանի կենտրոնական մասից և մկնիկի կրկնակի հարվածով ընտրեք ռոբո – խորհրդատուն: Ներմուծեք սկզբնական տվյալները, որոնք տարածվում են խորհրդատուի հետ մեկտեղ (շատ դեպքերում, հարկ է լինում փոխել միայն "Lots" արժեքը, ներմուծելով 0.1): Ակտիվացրեք համակարգի վերին, կոնտեքստային մենյուի տակ գտնվող «Советники» կոճակը և վերջ` Ձեր նախընտրած ռոբո – խորհրդատուն այլևս ղեկավարում է գործարքները:
Այնուհետև, նորաստեղծ հաշվի (account) միջոցով անցեք ստուգում, «Кабинет» -> «Верификация» ենթաբաժնից ուղարկելով անձնագրային տվյալներն ու անձնագրի էլեկտրոնային պատճենը: Սպասեք երկու աշխատանքային օր, մինչև Ձեր վիրտուալ գրասենյակի աջ սյունակի համապատասխան տողում կհայտնվի «Верификация – Да»:

Երբ համակարգը ճանաչում է Ձեր հաշվեհամարը և ներբեռնում է դրա տվյալները, ձախ սյունակի, «Навигатор» հատվածի, «Скрипты» ենթահատվածից ընտրում եք "verify_client" և ստանում եք հետևյալ տեղեկացումը`

Օգտվեք այս հնարավորությունից և, միգուցե բացահայտեք Ձեր մեջ ունակություններ, որոնք անհրաժեշտ են Ֆորեքս շուկայում բազմաթիվ հաջող գործարքներ իրականացնելու համար:
Հոդվածը և ձևավորումը © Ար. Գրիգորի